Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հարավային Կովկասում տիրող իրավիճակը կլինի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջիկա հանդիպման քննարկման հիմնական թեմաներից մեկը։
Այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը։
Նա նշել է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման ժամանակ քննարկվելու է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային, գլոբալ և երկկողմ հարցերը։
«Հարավային Կովկասը մեծ նշանակություն ունի։ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրները մեծ մասամբ լուծված են»,- հայտարարել է Յըլմազը։