Ապօրինությունները շարունակվում են, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը՝ անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող իրադարձություններին։
«Մեր երկրում վերջին տարիներին բացարձակ ներդրումներ չեն եղել, դրա համար էլ դրա վտանգն իրենք չեն տեսնում, ես շատ մեծ վտանգ եմ տեսնում։ Իրենց բոլոր քայլերը կանգնեցնում են թե՛ ներքին ներդրողներին, թե՛ արտաքին։ Ծառուկյանը գլխավոր ներդրողներից մեկն էր, էդ մարդու չուչելներն էլ գողացան»,-ասաց Կարապետյանը՝ արձագանքելով հարցին, թե Ծառուկյանի նկատմամբ իրականացվողը չի՞ վտանգում արդյոք երկրի ներդրումային միջավայրը։
Նա ասաց, թե փողոցային պայքար անպայման լինելու է. «Մեկ անգամ և վերջնական»։