Այս պայմաններում են ՀԷՑ-ի մասնագետները Սեմյոնովկայի լեռներում վերացնում օդային գծի վթարային անջատումը. Ռոմանոս Պետրոսյանը տեսանյութ է հրապարակել

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Այս պայմաններում այսօր ՀԷՑ-ի Գեղամա մասնաճյուղի «Սևան» էլ. ցանցի մասնագետները Սեմյոնովկա բնակավայրի բարձրադիր լեռներում վերացնում են Ծովագյուղ 35/6 կՎ ենթակայանից սնվող 6 կՎ օդային գծի վթարային անջատումը, որն իրականացնում է մի շարք ռազմավարական կառույցների էլեկտրասնուցումը։ Այդ մասին ասված է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի Ֆեյսբուքի էջում:

«Շնորհակալություն եմ հայտնում մեր մասնագիտական ստորաբաժանումներին և հերթապահ խմբերին՝ անբասիր ու հանձնառու աշխատանքի համար՝ անկախ ժամից և եղանակային պայմաններից»,- գրել է Պետրոսյանը՝ կից հրապարակելով տեսանյութ։

Leave a comment