Թրամփը մտադիր է Էրդողանին առաջարկել Թուրքիայի վերադարձը F-35 ծրագրին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է հայտարարել Թուրքիայի՝ F-35 կործանիչների ծրագրին վերադառնալու հնարավորության մասին, հայտնում է The New York Times-ը։

The New York Times-ի տեղեկություններով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հայտնել, որ Վաշինգտոնը պատրաստ է վերականգնել Անկարայի մասնակցությունը F-35 կործանիչների ծրագրին։ Պարբերականը հղում է անում ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներին։

Հաղորդվում է, որ կողմերը կարող են այս հարցը քննարկել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում։

Թուրքիան F-35 ծրագրից հեռացվել էր 2019 թվականին՝ ռուսական Ս-400 զենիթահրթիռային համալիրների ձեռքբերումից հետո։ ԱՄՆ օրենսդրությամբ շարունակում է արգելվել F-35 կործանիչների փոխանցումը Թուրքիային, քանի դեռ Ս-400 համակարգերը շարունակում են մնալ թուրքական զինված ուժերի սպառազինության կազմում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment