Բագրատ սրբազանը դատական հայց է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ․ ինչ է պահանջում

https://arm.sputniknews.ru/20260707/bagrat-srbazany-datakan-hajc-e-nerkajacrel-nikvol-pashinjani-dem-inch-e-pahanjum-104306570.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/03/104161111_143:0:1280:853_1920x0_80_0_0_c75351d7d2806ccb7c9934f766310e64.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

բագրատ սրբազան, տեր բագրատ գալստանյան, հայց, նիկոլ փաշինյան, հհ վարչապետի ընտրություն, վարչապետ, արտահերթ ընտրություններ, ընտրություններ

բագրատ սրբազան, տեր բագրատ գալստանյան, հայց, նիկոլ փաշինյան, հհ վարչապետի ընտրություն, վարչապետ, արտահերթ ընտրություններ, ընտրություններ

Բաժանորդագրվել

Ավելի վաղ ՀՀ վարչապետը հայտարարել էր, թե բացի «Քաղաքացիական պայմանագրից», մյուս բոլոր կուսակցությունները ընտրողների ձայների 100%-ը ստացել են կաշառքի դիմաց:

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ դատական հայց է ներկայացրել։ Տեղեկությունը հրապարակված է datalex.am դատական տեղեկատվական համակարգի կայքէջում։

Սրբազանը պահանջում է, որ ՀՀ վարչապետը հերքի այն հայտարարությունը, որը չի համապատասխանում իրականությանը և արատավորում է իր պատիվը, համբավն ու արժանապատվությունը։

Խոսքը հունիսի 11-ին կառավարության նիստում Փաշինյանի արած հայտարարության մասին է, որտեղ նա պնդում էր, թե ՔՊ–ն 100%-ով օրգանիկ քվե է ստացել, իսկ մյուս ուժերը ստացել են 100%-ով ընտրակաշառքով քվե, ու որ առանց փողի ընդդիմության օգտին ոչ ոք չի քվեարկել, բացարձակապես ոչ ոք։

«Պարտավորեցնել պատասխանող Նիկոլ Փաշինյանին հրապարակայնորեն հերքել հայտարարությունը` ՀՀ կառավարության պաշտոնական կայքում, ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում, ինչպես նաև առնվազն 5000 տպաքանակ ունեցող մամուլի միջոցով»,– նշվում է պահանջում։

Բացի այդ, Բագրատ սրբազանը Նիկոլ Փաշինյանից հօգուտ իրեն պահանջում է բռնագանձել սիմվոլիկ 49,7 ՀՀ դրամ՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում: Ըստ պաշտոնական տվյալների` հենց այդքան տոկոս ձայն է ստացել ՔՊ–ն խորհրդարանական ընտրություններում։

Արքեպիսկոպոսը նաև պահանջում է Փաշինյանից բռնագանձել նախապես վճարված պետական տուրքի գումարը:

Leave a comment