https://arm.sputniknews.ru/20260707/bagrat-srbazany-datakan-hajc-e-nerkajacrel-nikvol-pashinjani-dem-inch-e-pahanjum-104306570.html
Բագրատ սրբազանը դատական հայց է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ․ ինչ է պահանջում
Բագրատ սրբազանը դատական հայց է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ․ ինչ է պահանջում
Sputnik Արմենիա
Ավելի վաղ ՀՀ վարչապետը հայտարարել էր, թե բացի «Քաղաքացիական պայմանագրից», մյուս բոլոր կուսակցությունները ընտրողների ձայների 100%-ը ստացել են կաշառքի դիմաց: 07.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-07T12:00+0400
2026-07-07T12:00+0400
2026-07-07T12:01+0400
բագրատ սրբազան
տեր բագրատ գալստանյան
հայց
նիկոլ փաշինյան
հհ վարչապետի ընտրություն
վարչապետ
արտահերթ ընտրություններ
ընտրություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/03/104161111_0:28:1280:748_1920x0_80_0_0_137cbe8fd49dd080fea8dbeb9870896e.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ դատական հայց է ներկայացրել։ Տեղեկությունը հրապարակված է datalex.am դատական տեղեկատվական համակարգի կայքէջում։Սրբազանը պահանջում է, որ ՀՀ վարչապետը հերքի այն հայտարարությունը, որը չի համապատասխանում իրականությանը և արատավորում է իր պատիվը, համբավն ու արժանապատվությունը։Խոսքը հունիսի 11-ին կառավարության նիստում Փաշինյանի արած հայտարարության մասին է, որտեղ նա պնդում էր, թե ՔՊ–ն 100%-ով օրգանիկ քվե է ստացել, իսկ մյուս ուժերը ստացել են 100%-ով ընտրակաշառքով քվե, ու որ առանց փողի ընդդիմության օգտին ոչ ոք չի քվեարկել, բացարձակապես ոչ ոք։«Պարտավորեցնել պատասխանող Նիկոլ Փաշինյանին հրապարակայնորեն հերքել հայտարարությունը` ՀՀ կառավարության պաշտոնական կայքում, ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում, ինչպես նաև առնվազն 5000 տպաքանակ ունեցող մամուլի միջոցով»,– նշվում է պահանջում։Բացի այդ, Բագրատ սրբազանը Նիկոլ Փաշինյանից հօգուտ իրեն պահանջում է բռնագանձել սիմվոլիկ 49,7 ՀՀ դրամ՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում: Ըստ պաշտոնական տվյալների` հենց այդքան տոկոս ձայն է ստացել ՔՊ–ն խորհրդարանական ընտրություններում։Արքեպիսկոպոսը նաև պահանջում է Փաշինյանից բռնագանձել նախապես վճարված պետական տուրքի գումարը:
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/03/104161111_143:0:1280:853_1920x0_80_0_0_c75351d7d2806ccb7c9934f766310e64.jpg.webp
բագրատ սրբազան, տեր բագրատ գալստանյան, հայց, նիկոլ փաշինյան, հհ վարչապետի ընտրություն, վարչապետ, արտահերթ ընտրություններ, ընտրություններ
բագրատ սրբազան, տեր բագրատ գալստանյան, հայց, նիկոլ փաշինյան, հհ վարչապետի ընտրություն, վարչապետ, արտահերթ ընտրություններ, ընտրություններ
Ավելի վաղ ՀՀ վարչապետը հայտարարել էր, թե բացի «Քաղաքացիական պայմանագրից», մյուս բոլոր կուսակցությունները ընտրողների ձայների 100%-ը ստացել են կաշառքի դիմաց:
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ դատական հայց է ներկայացրել։ Տեղեկությունը հրապարակված է datalex.am դատական տեղեկատվական համակարգի կայքէջում։
Սրբազանը պահանջում է, որ ՀՀ վարչապետը հերքի այն հայտարարությունը, որը չի համապատասխանում իրականությանը և արատավորում է իր պատիվը, համբավն ու արժանապատվությունը։
«Պարտավորեցնել պատասխանող Նիկոլ Փաշինյանին հրապարակայնորեն հերքել հայտարարությունը` ՀՀ կառավարության պաշտոնական կայքում, ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում, ինչպես նաև առնվազն 5000 տպաքանակ ունեցող մամուլի միջոցով»,– նշվում է պահանջում։
Բացի այդ, Բագրատ սրբազանը Նիկոլ Փաշինյանից հօգուտ իրեն պահանջում է բռնագանձել սիմվոլիկ 49,7 ՀՀ դրամ՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում: Ըստ պաշտոնական տվյալների` հենց այդքան տոկոս ձայն է ստացել ՔՊ–ն խորհրդարանական ընտրություններում։
Արքեպիսկոպոսը նաև պահանջում է Փաշինյանից բռնագանձել նախապես վճարված պետական տուրքի գումարը: