Ֆրանսիայի նախագահը առաջին անգամ այցել է Սիրիա 2009թ․-ից ի վեր

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պաշտոնական այցով ժամանել է Դամասկոս՝ դառնալով ԵՄ առաջին առաջնորդը, որը այցելել է Սիրիա Ահմեդ ալ-Շարաայի իշխանության գալուց հետո՝ ըստ արևմտյան և մերձավորարևելյան լրատվամիջոցների։

«Նախագահ Մակրոնը և նրա պատվիրակությունը երկուշաբթի օրը ժամանել են Դամասկոս», – հաղորդում է սիրիական SANA լրատվական գործակալությունը։

Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասաադ ալ-Շիբանին օդանավակայանում դիմավորել է Մակրոնին։

Associated Press գործակալությունը նշում է, որ սա արևմտաեվրոպական առաջնորդի առաջին այցն է Սիրիա՝ 2024 թվականի վերջին Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի տապալումից հետո։ Սակայն SANA-ն ընդգծում է, որ սա Ֆրանսիայի նախագահի առաջին այցն է Սիրիա 2009 թվականից ի վեր։

Leave a comment