Սևանա լճի մակարդակը 1 շաբաթում բարձրացել է 2 սմ–ով

Բաժանորդագրվել

Այժմ Սևանա լճի մակարդակը կազմում է 1900.77 մ:

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Սևանա լճի մակարդակը 2026 թվականի հունիսի 29-ից հուլիսի 5-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2 սմ-ով: Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը՝ ներկայացնելով Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2026 թվականի հունիսի 29-ից հուլիսի 5-ը:

«Այժմ Սևանա լճի մակարդակը կազմում է 1900.77 մ: Դա անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 9 սմ-ով, իսկ 2026 թվականի հունվարի 1-ի մակարդակից` 55 սմ-ով: Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը հունիսի 29-ից հուլիսի 5-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 9.979 մլն.մ³, իսկ 2026 թվականի հունվարի 1-ից հուլիսի 5-ը ներառյալ՝ 144.285 մլն.մ³»,- հայտնում են կենտրոնից:

Նշվում է, որ հուլիսի 2-ից Սևանա լճից սկսվել է իրականացվել ոռոգման նպատակով ջրառ:

Leave a comment