Հրդեհ է բռնկվել Մասիս քաղաքի տներից մեկում


Հուլիսի 6-ին՝ ժամը 14։33-ին, Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Մասիս քաղաքի 2-րդ թաղամասի 3-րդ փողոցի տներից մեկում։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։


 


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:


 


Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան տանիքում:


 


Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։57-ին, մարվել՝ 16։10-ին։ Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 50 քմ։


 


Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը։

Դիտումների քանակ5

Leave a comment