«Իմ քայլը» շարունակում է կրթական նոր հորիզոններ բացել․ հիմնադրամի 5 շահառու վերապատրաստվում է Չինաստանում


«Իմ քայլը» հիմնադրամի և Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության միջև ձևավորված հաջող ու արդյունավետ համագործակցությունը շարունակում է կրթական նոր հորիզոններ բացել։ Այս մասին հայտնում է հիմնադրամը։


 


Հիմնադրամի 5 շահառուներ այս օրերին գտնվում են Չինաստանում՝ մասնակցելու հատուկ վերապատրաստման դասընթացների։


 


Հունիսի 26-ից հուլիսի 9-ը ներառյալ անցկացվող «Seminar on Urban Digitalization and Intelligent Management for Belt and Road Countries» երկշաբաթյա ինտենսիվ ծրագիրը բարձր մակարդակով կազմակերպվել է Շանհայի «CIFAL» միջազգային կենտրոնի կողմից՝ China Aid-ի աջակցությամբ: Այն մասնակիցներին բացառիկ հնարավորություն է տալիս խորությամբ ծանոթանալու Չինաստանի առաջադեմ փորձին, քաղաքային թվայնացմանն ու խելացի կառավարման նորագույն տեխնոլոգիական լուծումներին։


 


Շանհայում և Ցինդաոյում անցկացվող դասընթացների շրջանակում շահառուները հնարավորություն ունեն լսելու ոլորտի առաջատար մասնագետների դասախոսությունները, այցելելու տեխնոլոգիական հսկաների գրասենյակներ, ինչպես նաև հաղորդակից դառնալու Չինաստանի հարուստ մշակույթին ու պատմությանը:

Դիտումների քանակ46

Leave a comment