https://arm.sputniknews.ru/20260706/pashinjani-arajin-ajcn-yntrutjunneric-hetvo-inchpes-kpvokhven-hhi-ev-rdi-haraberutjunnery-104286262.html
Փաշինյանի առաջին այցն ընտրություններից հետո. ինչպես կփոխվեն ՀՀ–ի և ՌԴ–ի հարաբերությունները
Փաշինյանի առաջին այցն ընտրություններից հետո. ինչպես կփոխվեն ՀՀ–ի և ՌԴ–ի հարաբերությունները
Sputnik Արմենիա
Մասնագետի կարծիքով՝ այցի ընթացքում հնչած բոլոր հայտարարություններն առայժմ սոսկ դիվանագիտական ձևակերպումներ են։ 06.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-06T23:16+0400
2026-07-06T23:16+0400
2026-07-06T23:16+0400
հայաստան
ռուսաստան
առևտուր
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
միխայիլ միշուստին
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/06/104284554_0:108:1500:952_1920x0_80_0_0_f4d7f4da5ac3d6cd6142f3d9e4b8bdde.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջին արտասահմանյան այցը Եկատերինբուրգ նախևառաջ խորհրդանշական բնույթ է կրում և Երևանի ու Մոսկվայի հարաբերություններում իրական փոփոխություն առայժմ չի նշանակում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք է հայտնել քաղաքագետ և տնտեսագետ Հրանտ Միքայելյանը։Ավելի վաղ ՀՀվարչապետ Նիկոլ Փաշինյանը Եկատերինբուրգում ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հետ հանդիպմանը հույս էր հայտնել, որ առկա խնդրահարույց հարցերը կլուծվեն։ Փաշինյանը հայտարարել էր, որ այս հանդիպումը լավ առիթ է երկու երկրների հարաբերությունների օրակարգը քննարկելու համար։Միքայելյանը նշումէ, որ այցի ընթացքում հնչած բոլոր հայտարարություններն առայժմ մնում են դիվանագիտական ձևակերպումների մակարդակում։ Դրանք իրական քաղաքական բովանդակություն կստանան միայն այն դեպքում, եթե կողմերին հաջողվի առաջ շարժվել կուտակված խնդիրների լուծման հարցում։Չնայած դրան, Միքայելյանն ընդգծում է, որ առաջին արտասահմանյան այցը դեպի Ռուսաստան կատարելու փաստն ինքնին չպետք է գերագնահատել։Տնտեսագետի խոսքով՝ այսօր հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամը նախևառաջ քաղաքական բնույթ ունի, իսկ տնտեսական խնդիրները դրա հետևանքն են։ Հայաստանի համար առանցքային խնդիրներից էտեղական արտադրանքի համար ռուսական շուկայի լիարժեք բացումը։ Իր հերթին Մոսկվան ակնկալում է, որ Երևանը կվերանայի իր արտաքին քաղաքական ուղղվածությունը, որը Ռուսաստանում ավելի ու ավելի հաճախ են ընկալում որպես հակառուսական։Խոսքը վերաբերում է ոչ միայն իշխանությունների պաշտոնական որոշումներին, այլև հրապարակային հռետորաբանությանը, տեղեկատվական քաղաքականությանը և ԵՄ-ի հետ մերձեցման ընդհանուր կուրսին՝ ի վնաս եվրասիական ինտեգրման։Փորձագետը հիշեցնում է, որ հարաբերությունների վատթարացման հերթական փուլը սկսվեց Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովից հետո, որտեղ հնչեցին հակառուսական հայտարարություններ, նախևառաջ՝ Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու կողմից։ Ուկրաինայի նախագահին հարթակ տրամադրելը Մոսկվայում ընդունեցին որպես ազդանշան, որ հարաբերությունները հասել են ծայրահեղ ցածր կետի։Բացի այդ, ռուսական կողմն ուշադրություն է դարձնում ռուսական բիզնեսի նկատմամբ ճնշումներին, այդ թվում՝ էներգետիկայի, երկաթուղու, Հայկական ատոմակայանի ապագայի, ՀԷՑ-ի հետ կապված հարցերին, ինչպես նաև Ռուսաստանի հետ համագործակցության ուղղությամբ կողմնորոշված քաղաքական գործիչների հետապնդումներին։«Ռուսական կողմն այս քայլերը դիտարկում է առնվազն որպես ոչ բարեկամական։ Հայկական կողմից այս մոտեցումների վերանայումը կարող է հիմք դառնալ նաև Ռուսաստանի մոտեցման փոփոխության համար»,-ասումէ նա։Ռուսական ներդրումները կրճատվո՞ւմ ենՄոտավորապես 2023 թվականից սկսած՝ նոր ռուսական ներդրումներ Հայաստան գրեթե չկան, նկատում է Sputnik Արմենիայի զրուցակիցը։ Ավելին, վիճակագրությունն արձանագրում է ոչ միայն կապիտալի ներհոսքի դադարեցում, այլև դրա աստիճանական արտահոսք, այդ թվում՝ Կիպրոսի միջոցով, որն ավանդաբար օգտագործվում էր ռուս ներդրողների կողմից։Այդուհանդերձ, կուտակված ներդրումների ծավալով Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի խոշորագույն ներդրողը. ՌԴ–ին բաժին է ընկնում օտարերկրյա ներդրումների ավելի քան կեսը։Չնայած քաղաքական տարաձայնություններին՝ Ռուսաստանը պահպանում է Հայաստանի խոշորագույն արտաքին առևտրային գործընկերոջ կարգավիճակը։ Սակայն տնտեսագետն ընդգծում է, որ 2022 թվականից ի վեր ապրանքաշրջանառության աճը կապված էր ոչ թե երկկողմ համագործակցության զարգացման, այլ լայնամասշտաբ վերաարտահանման և Հայաստանի նոր տարանցիկ դերի հետ։Ընդ որում, վերջին մեկուկես տարում այս միտումն աստիճանաբար թուլանում է, իսկ այս տարվա մայիսից գործընթացն արագացել է։ Սակայն ընդհանուր ապրանքաշրջանառության լուրջ անկում դեռևս տեղի չի ունեցել։Ռուսաստանը Հայաստանի խոշորագույն տնտեսական գործընկերը կմնա նաև տեսանելի ապագայում, սակայն, փորձագետի կարծիքով, այդ հարաբերությունների որակն աստիճանաբար կփոխվի, իսկ տնտեսական շահառուների թիվը՝ կկրճատվի։Տնտեսագետը նշում է, որ վերջին տարիներին հայաստանյան տնտեսության աճի հիմնական շարժիչ ուժը եղել են առևտուրն ու ծառայությունների ոլորտը։ Հենց այդ պատճառով էլ ներկա գործոնների ազդեցությունը մակրոտնտեսության վրա առայժմ պահպանվում է չնչին մակարդակում։Եթե սահմանափակումները երկար պահպանվեն, ապա բացասական ազդեցությունը զգալիորեն ավելի նկատելի կդառնա։ Իսկ Ռուսաստանի կողմից լրացուցիչ սահմանափակումների կիրառման դեպքում, օրինակ՝ ֆինանսական ոլորտում կամ վերաարտահանման նկատմամբ, հետևանքները կարող են շատ ավելի լուրջ լինել։ Մասնավորապես, փորձագետը չի բացառում հայկական դրամի արժեզրկումը 20-30%-ով։Միքայելյանը նաև կասկածամտորեն է վերաբերվում արտահանումը դեպի եվրոպական շուկաներ ուղղելու Հայաստանի փորձերին։ Նրա կարծիքով՝ առկա հնարավորությունները և ձեռնարկվող քայլերը առայժմ թույլ չեն տալիս ակնկալել, որ հայկական արտադրանքը կկարողանա արագորեն զգալի դիրքեր զբաղեցնել Եվրամիության երկրներում։Ավելի վաղ Կրեմլից հայտարարել էին, որ Եվրամիությանն ինտեգրվելու Երևանի ձգտումը նրա ինքնիշխան իրավունքն է, սակայն Հայաստանը չի կարող և չպետք է դա անի ԵԱՏՄ երկրների ֆինանսների հաշվին։Մայիսի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Երևանը պետք է հնարավորինս շուտ կողմնորոշվի ԵՄ-ին կամ ԵԱՏՄ-ին անդամակցության հարցում։ Նրա խոսքով՝ կարելի էր այդ հարցով հանրաքվե անցկացնել։Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 11-ին լրագրողներին հայտնել էր, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիարժեք անդամ, իսկ հանրաքվեի անցկացումը հնարավոր է միայն «օբյեկտիվ անհրաժեշտության» առաջացման դեպքում։Դրանից հետո ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ Հայաստանում որոշակի աշխատանք է տարվում ԵՄ ստանդարտներին անցնելու ուղղությամբ, և եթե երկիրը սկսի փոփոխել տեխնիկական կանոնակարգերը, ապա «դա արդեն որոշակի սպառնալիքներ կստեղծի ԵԱՏՄ-ի համար»։Մայիսի 29-ին Աստանայում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովում այդ միավորման անդամ երկրների ղեկավարները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում, մասնավորապես, խոսվում էր Հայաստանում ԵՄ-ին անդամակցելու կամ ԵԱՏՄ-ում մնալու վերաբերյալ հնարավորինս շուտ հանրաքվե անցկացնելու անհրաժեշտության մասին։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԵԱՏՄ գագաթնաժողովի արդյունքներով հայտարարել էր, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանը կարող է կորցնել ՀՆԱ-ի 14%-ը։Ըստ վիճակագրական տվյալների՝ Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու դեպքում Հայաստանը կկորցնի ապրանքաշրջանառության գրեթե 40%-ը։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/06/104284554_167:0:1500:1000_1920x0_80_0_0_bd60a3ed16710e4fe753786e6cea2dc3.jpg.webp
հայաստան, ռուսաստան, առևտուր, եվրասիական տնտեսական միություն (եատմ), միխայիլ միշուստին, նիկոլ փաշինյան
հայաստան, ռուսաստան, առևտուր, եվրասիական տնտեսական միություն (եատմ), միխայիլ միշուստին, նիկոլ փաշինյան
Մասնագետի կարծիքով՝ այցի ընթացքում հնչած բոլոր հայտարարություններն առայժմ սոսկ դիվանագիտական ձևակերպումներ են։
Միքայելյանը նշումէ, որ այցի ընթացքում հնչած բոլոր հայտարարություններն առայժմ մնում են դիվանագիտական ձևակերպումների մակարդակում։ Դրանք իրական քաղաքական բովանդակություն կստանան միայն այն դեպքում, եթե կողմերին հաջողվի առաջ շարժվել կուտակված խնդիրների լուծման հարցում։
Չնայած դրան, Միքայելյանն ընդգծում է, որ առաջին արտասահմանյան այցը դեպի Ռուսաստան կատարելու փաստն ինքնին չպետք է գերագնահատել։
«Սա ավելի շուտ խորհրդանշական ժեստ է, որն ընդգծում է վարչապետի համար հայ-ռուսական հարաբերությունների կարևորությունը։ Նմանատիպ իրավիճակ էր նաև 2018 թվականին, երբ իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի առաջին արտասահմանյան այցը նույնպես Ռուսաստան էր։ Սա ավելի շատ դիվանագիտական արարողակարգ է, քան հարաբերություններում որակական փոփոխությունների ցուցանիշ»,- համարում է նա։
Տնտեսագետի խոսքով՝ այսօր հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամը նախևառաջ քաղաքական բնույթ ունի, իսկ տնտեսական խնդիրները դրա հետևանքն են։
Հայաստանի համար առանցքային խնդիրներից է
տեղական արտադրանքի համար ռուսական շուկայի լիարժեք բացումը։ Իր հերթին Մոսկվան ակնկալում է, որ Երևանը կվերանայի իր արտաքին քաղաքական ուղղվածությունը, որը Ռուսաստանում ավելի ու ավելի հաճախ են ընկալում որպես հակառուսական։
Փորձագետը հիշեցնում է, որ հարաբերությունների վատթարացման հերթական փուլը սկսվեց Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովից հետո, որտեղ հնչեցին հակառուսական հայտարարություններ, նախևառաջ՝ Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու կողմից։ Ուկրաինայի նախագահին հարթակ տրամադրելը Մոսկվայում ընդունեցին որպես ազդանշան, որ հարաբերությունները հասել են ծայրահեղ ցածր կետի։
Բացի այդ, ռուսական կողմն ուշադրություն է դարձնում ռուսական բիզնեսի նկատմամբ ճնշումներին, այդ թվում՝ էներգետիկայի, երկաթուղու, Հայկական ատոմակայանի ապագայի, ՀԷՑ-ի հետ կապված հարցերին, ինչպես նաև Ռուսաստանի հետ համագործակցության ուղղությամբ կողմնորոշված քաղաքական գործիչների հետապնդումներին։
«Ռուսական կողմն այս քայլերը դիտարկում է առնվազն որպես ոչ բարեկամական։ Հայկական կողմից այս մոտեցումների վերանայումը կարող է հիմք դառնալ նաև Ռուսաստանի մոտեցման փոփոխության համար»,-ասումէ նա։
Ռուսական ներդրումները կրճատվո՞ւմ են
Այդուհանդերձ, կուտակված ներդրումների ծավալով Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի խոշորագույն ներդրողը. ՌԴ–ին բաժին է ընկնում օտարերկրյա ներդրումների ավելի քան կեսը։
Չնայած քաղաքական տարաձայնություններին՝ Ռուսաստանը պահպանում է Հայաստանի խոշորագույն արտաքին առևտրային գործընկերոջ կարգավիճակը։ Սակայն տնտեսագետն ընդգծում է, որ 2022 թվականից ի վեր ապրանքաշրջանառության աճը կապված էր ոչ թե երկկողմ համագործակցության զարգացման, այլ լայնամասշտաբ վերաարտահանման և Հայաստանի նոր տարանցիկ դերի հետ։
Ընդ որում, վերջին մեկուկես տարում այս միտումն աստիճանաբար թուլանում է, իսկ այս տարվա մայիսից գործընթացն արագացել է։ Սակայն ընդհանուր ապրանքաշրջանառության լուրջ անկում դեռևս տեղի չի ունեցել։
«Ամենացավոտը սահմանափակումներն անդրադարձել են գյուղատնտեսության վրա։ Հենց ագրարային հատվածն է այսօր կրում ամենամեծ դժվարությունները, թեև առայժմ դա գրեթե չի արտացոլվում երկրի մակրոտնտեսական ցուցանիշների վրա»,- ասում է Միքայելյանը։
Տնտեսագետը նշում է, որ վերջին տարիներին հայաստանյան տնտեսության աճի հիմնական շարժիչ ուժը եղել են առևտուրն ու ծառայությունների ոլորտը։ Հենց այդ պատճառով էլ ներկա գործոնների ազդեցությունը մակրոտնտեսության վրա առայժմ պահպանվում է չնչին մակարդակում։
Եթե սահմանափակումները երկար պահպանվեն, ապա բացասական ազդեցությունը զգալիորեն ավելի նկատելի կդառնա։
Իսկ Ռուսաստանի կողմից լրացուցիչ սահմանափակումների կիրառման դեպքում, օրինակ՝ ֆինանսական ոլորտում կամ վերաարտահանման նկատմամբ, հետևանքները կարող են շատ ավելի լուրջ լինել։ Մասնավորապես, փորձագետը չի բացառում հայկական դրամի արժեզրկումը 20-30%-ով։
Միքայելյանը նաև կասկածամտորեն է վերաբերվում արտահանումը դեպի եվրոպական շուկաներ ուղղելու Հայաստանի փորձերին։ Նրա կարծիքով՝ առկա հնարավորությունները և ձեռնարկվող քայլերը առայժմ թույլ չեն տալիս ակնկալել, որ հայկական արտադրանքը կկարողանա արագորեն զգալի դիրքեր զբաղեցնել Եվրամիության երկրներում։
Ավելի վաղ Կրեմլից հայտարարել էին, որ Եվրամիությանն ինտեգրվելու Երևանի ձգտումը նրա ինքնիշխան իրավունքն է, սակայն Հայաստանը չի կարող և չպետք է դա անի ԵԱՏՄ երկրների ֆինանսների հաշվին։
Մայիսի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Երևանը պետք է հնարավորինս շուտ կողմնորոշվի ԵՄ-ին կամ ԵԱՏՄ-ին անդամակցության հարցում։ Նրա խոսքով՝ կարելի էր այդ հարցով հանրաքվե անցկացնել։
Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 11-ին լրագրողներին հայտնել էր, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիարժեք անդամ, իսկ հանրաքվեի անցկացումը հնարավոր է միայն «օբյեկտիվ անհրաժեշտության» առաջացման դեպքում։
Դրանից հետո ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ Հայաստանում որոշակի աշխատանք է տարվում ԵՄ ստանդարտներին անցնելու ուղղությամբ, և եթե երկիրը սկսի փոփոխել տեխնիկական կանոնակարգերը, ապա «դա արդեն որոշակի սպառնալիքներ կստեղծի ԵԱՏՄ-ի համար»։
Մայիսի 29-ին Աստանայում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովում այդ միավորման անդամ երկրների ղեկավարները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում, մասնավորապես, խոսվում էր Հայաստանում ԵՄ-ին անդամակցելու կամ ԵԱՏՄ-ում մնալու վերաբերյալ հնարավորինս շուտ հանրաքվե անցկացնելու անհրաժեշտության մասին։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԵԱՏՄ գագաթնաժողովի արդյունքներով հայտարարել էր, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանը կարող է կորցնել ՀՆԱ-ի 14%-ը։
Ըստ վիճակագրական տվյալների՝ Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու դեպքում Հայաստանը կկորցնի ապրանքաշրջանառության գրեթե 40%-ը։