Վենեսուելայում տեղի ունեցած երկու երկրաշարժերի հետևանքով զոհվածների թիվն, ըստ Վենեսուելայի տեղեկատվության նախարարության հրապարակած տվյալների, հասել է 3342-ի։
Ինչպես հաղորդում է Reuters-ը, տուժածների թիվը կազմում է 16 հազար 470 մարդ։
Հիշեցնենք, որ հունիսի 24-ին գրանցվել են իրար 39 վայրկյան տարբերությամբ հաջորդած 7,2 և 7,5 մագնիտուդով երկրաշարժեր։
Երկրաշարժերին հաջորդել է 512 հետցնցում:
Ավերվել են բազմաթիվ բնակելի շենքեր, վնասվել են ենթակառուցվածքներ և հիվանդանոցներ, փակվել է երկրի գլխավոր օդանավակայանը:
Վերջին 100 տարվա ընթացքում գրանցված ամենաուժեղ երկրաշարժի ուղղակի վնասը ՄԱԿ-ը գնահատում է 6.7 միլիարդ դոլար։