Sputnik Armenia. «Ռոսատոմը» պատրաստ է առաջարկել ատոմակայանների մոդելներ, որոնք կբավարարեն ՀՀ էներգետիկ պակասը առաջիկա տասնամյակների ընթացքում: Հայաստանի էլեկտրաէներգիայի 30%-ը ատոմային էներգիան է, սակայն պահանջարկը աճում է, և դա կարող է հանգեցնել էներգետիկ հզորությունների պակասի առաջիկա տասնամյակներում, «Վեստի»-ին տված հարցազրույցում ասել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը։
«Դրան պետք է պատրաստ լինել։ Մեծ կամ միջին հզորության կայան, 1 կամ 2 բլոկ, որոնք տասնամյակների ընթացքում կծածկեն առաջիկա էներգետիկ դեֆիցիտները: Եվ, իհարկե, մենք խորապես համոզված ենք, որ ինքնին ատոմային իրավասությունների, նման արդյունաբերության առկայությունը որակյալ տնտեսության և արդյունաբերության նշան է»։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: