Հնդկաստանի ԶՈՒ շտաբի պետին են ներկայացվել Հայաստանի ձեռք բերած հնդկական զենքերը

Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետի՝ ՀՀ այցի շրջանակում նրան են ներկայացվել Հայաստանի և Հնդկաստանի արտադրության սպառազինության նմուշները: Այս մասին սոցիալական էջերում հայտնել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և գրառմանը կից տեսանյութ է հրապարակել:

https://www.facebook.com/reel/898717782743577

Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանի գլխավորած պատվիրակությունը չորսօրյա պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել փետրվարի 1-ին:

2025-ի վերջին Հայաստանն ու Հնդկաստանը ստորագրել են 2026-ի համագործակցության ծրագիրը։ Այն ընդգրկում է մի շարք միջոցառումներ բարձրաստիճան և փորձագիտական փոխայցելությունների, ռազմական կրթության, ռազմատեխնիկական, մարտական պատրաստության ու վարժանքների, փորձի փոխանակման և մի շարք այլ ոլորտներում:

Դեկտեմբերին The Hindu Business Line կայքը գրել էր, որ Հնդկաստանը սկսել է Pinaka կառավարվող հրթիռների առաջին խմբաքանակի մատակարարումը Հայաստան:

Հայաստանն ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ միասին հնդկական զենքի երեք խոշորագույն ներկրողներից մեկն է:

The post Հնդկաստանի ԶՈՒ շտաբի պետին են ներկայացվել Հայաստանի ձեռք բերած հնդկական զենքերը appeared first on CIVILNET.

Leave a comment