«Կարողացան պարալիզացնել մեր աշխատանքը, քանի որ չկարողացանք ընտրությունները լուսաբանել այնպես, ինչպես պլանավորել էինք». «Արմատ մեդիա»

«Նիկոլ Փաշինյանին կասեմ՝ թող գա, տեսնի «Արմատ մեդիայի» խմբագրության կապարակնքված դռները և թող համարձակվի պոկել կապարակնիքները, ներս մտնել և աշխատել»,- ՀՀ քննչական կոմիտեի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց «Արմատ մեդիայի» խմբագիր Նելլի Ավետիսյանը։

«Արմատ մեդիայի» 9 աշխատակից այսօր հարցաքննության է հրավիրվել Քննչական կոմիտե։ Նրանք հարցաքննվել են՝ վկայի կարգավիճակում:

«Սա միայն քաղաքական բնույթ ուներ․ ընտրություններից երկու օր առաջ տանելով մեր տեխնիկան՝ կարողացան պարալիզացնել մեր աշխատանքը, քանի որ մենք չկարողացանք ընտրությունները լուսաբանել այնպես, ինչպես պլանավորել էինք»,- ասաց Նելլի Ավետիսյանը։

Իր խոսքում լրատվամիջոցի խմբագիր Աղավնի Սուքիասյանն էլ դիմեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսին․ «Եթե ԵՄ որևէ անդամ երկրում փորձեին փակել լրատվամիջոց, առգրավվեին լրատվամիջոցի գույքը, առգրավվեին լրատվամիջոցի աշխատակիցների անձնական հեռախոսները, կապարակնքեին դռները, Դուք արդյոք այդ ամենին կհետևեի՞ք նույն լռությամբ, ինչ հետևում եք Հայաստանում»։

Նա դիմեց նաև հայաստանյան հասարակական կազմակերպություններին, որոնք դրամաշնորհներ են ստանում ժողովրդավարության զարգացման, խոսքի ազատության պահպանման համար՝ հորդորելով վերջ տալ երկակիությանը և պաշտպանել «Արմատ մեդիայի» աշխատակիցների՝ հունիսի 5-ից ոտնահարված իրավունքները։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment