Ինչ են քննարկելու Թրամփը և Էրդողանը

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 7-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ կքննարկի երկկողմ հարաբերությունների տարբեր ասպեկտների շուրջ համագործակցության խորացման հեռանկարները, հայտնել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության տնօրեն Բուրհանեթթին Դուրանը։

«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2026 թվականի հուլիսի 7-ին պաշտոնական այցով կժամանի մեր երկիր՝ մեր նախագահ պարոն Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով։ Անկարայում կայանալիք բանակցությունների ընթացքում համապարփակ կքննարկվեն Թուրքիայի և ԱՄՆ-ի՝ երկու մտերիմ դաշնակիցների և ռազմավարական գործընկերների միջև հարաբերությունները, այդ թվում՝ պաշտպանության, առևտրի և ներդրումային հարցերը։ Առաջնորդները կքննարկեն առկա համագործակցության խորացմանն ուղղված քայլերը», – հայտնել է Դուրանը X-ում։

Երկկողմ հարցերի քննարկումից բացի, «բանակցություններում նաև կլինի մտքերի փոխանակում համաշխարհային և տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ»։

Leave a comment