Հունիսի 29-ից հուլիսի 5-ը ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 844 դեպք, որից 355-ը՝ արտակարգ: Այս մասին հայտնել է ՆԳՆ փրկարար ծառայությունը:
«Մասնավորապես՝ հրդեհի՝ 261, փլուզման, ուժեղ քամու, որոնողափրկարարական՝ 3-ական, պայթյունի, սելավի, քարաթափման, երկրաշարժի՝ 1-ական, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, ուժեղ կարկուտի՝ 2-ական, վայրի կենդանիների հարձակման, տեղատարափ անձրևի՝ 4-ական, թունավորման՝ 6, օձի հայտնաբերման՝ 81, զինամթերքի հայտնաբերման՝ 11, ինքնասպանության փորձի՝ 9, կեղծ ահազանգի՝ 19, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 55, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 196, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 45, հրդեհի կեղծ կանչի՝ 45, 91 այլ դեպքեր:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 42 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 67 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 44 տրանսպորտային միջոց: Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 96, զոհվել՝ 15 մարդ», – ասված է հաղորդագրության մեջ: