Քաղաքականություն
06.07.2026 | 17:05
Հայաստանը հանձնառու է Ռուսաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացմանն ու Եվրասիական տնտեսական միությանը մասնակցությանը։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եկատերինբուրգում իր ռուս գործընկեր Միխայիլ Միշուստինի հետ բանակցությունների ժամանակ։
«Այսօրվա հանդիպումը լավ հնարավորություն է՝ քննարկելու մեր հարաբերությունների ամբողջ շրջանակը Հայաստանում ընտրություններից հետո, եթե ոչ՝ ժամացույցները համաժամանակեցնելու լավ հնարավորություն»,- ասել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ թե՛ ընտրություններից առաջ, թե՛ դրանից հետո Հայաստանը «տրամադրված է Ռուսաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացմանը, հետաքրքրված է ԵՏՄ-ին մասնակցելու հարցում, և որ ԵՏՄ պայմանագրով նախատեսված մեխանիզմները գործեն պլանային ռեժիմով»։
«Կարծում եմ՝ սա բխում է ԵՏՄ-ի հետագա զարգացման շահերից։ Վերջերս ի հայտ են եկել որոշ խնդրահարույց հարցեր։ Իհարկե, հուսով եմ, որ մենք կքննարկենք և կլուծենք այդ հարցերը։ Մենք հանձնառու ենք բոլոր հարցերի և նրբությունների կառուցողական քննարկմանը և պարզաբանմանը, հուսով եմ, որ այսօրվա բանակցությունների արդյունքում մեզ կհաջողվի լուծել կոնկրետ հարցեր»,- հայտարարել է Հայաստանի վարչապետը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի