Ադրբեջանում մարտական ​​ինքնաթիռների, այդ թվում՝ Պակիստանից գնված JF-17C-ի ուսումնական թռիչքներ են անցկացվել

Քաղաքականություն

06.07.2026 | 16:03

Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ավիացիոն ստորաբաժանումները ուսումնական թռիչքներ են իրականացրել։ Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդմամբ՝ թռիչքային անձնակազմի առողջական վիճակի ստուգումից հետո օդաչուներին ծանոթացրել են անվտանգության կանոնակարգերին, ստուգվել են ավիացիոն միջոցները։

Այնուհետև, ըստ պլանի, գործնական թռիչքներ են իրականացվել JF-17C (Block III), L-39, ինչպես նաև Su-25ML և Su-25 գրոհային ինքնաթիռներով։

Վարժանքների ընթացքում օդաչուները կատարել են անհատական ​​և խմբային թռիչքներ՝ կատարելագործելով օդային տարածքում փոխազդեցության իրենց հմտությունները, կատարելով մարտական ​​առաջադրանքներ և մարտավարական մանևրներ, հայտնաբերելով և ոչնչացնելով թիրախներ, ինչպես նաև կայացնելով ճիշտ որոշումներ արտակարգ իրավիճակներում։

Վարժանքները կենտրոնացած են եղել տարբեր օդերևութաբանական և մարտավարական պայմաններում առաջադրանքների ճշգրիտ և անվտանգ կատարման, ինչպես նաև ինքնաթիռների մարտական ​​կարողությունների բարելավման վրա։

Նշենք, որ JF-17C (Block III) կործանիչներն Ադրբեջանը գնել է Պակիստանից։ Դեռևս 2024 թվականին դրանք ներկայացվել էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

 

Leave a comment