Չարենցավանի հատվածում կայծակի հարվածից վնասված կամրջի վերականգնումն ավարտական փուլում է
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Չարենցավանի հատվածում կայծակի հարվածից վնասված կամրջի վերականգնումն ավարտական փուլում է։ Կամրջի վնասված հեծանները փոխարինվել են նորերով։
Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից:
Այս օրերին արդեն երթևեկամասում տեղադրվում է ասֆալտբետոնե ծածկը։
Վաղվանից կամրջով բնականոն երթևեկությունը կվերականգնվի։