Թրամփն Ալիևին հրավիրել է Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին

Քաղաքականություն

06.07.2026 | 14:18

Մենք շատ հպարտ ենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ադրբեջանի, Ղազախստանի և Ուզբեկստանի նախագահներին հրավիրել է Մայամիում կայանալիք G20-ի առաջնորդների գագաթնաժողովին։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ-ում Ղրղզստանի արտակարգ և լիազոր դեսպան Էդիլ Բայսալովը։

«Մենք շատ ուրախ կլինեինք հրավեր ստանալ նախագահներից գոնե մեկի համար, բայց երեք առաջնորդներն էլ կլինեն Թրամփի անձնական հյուրերը G20-ի գագաթնաժողովում»,- նշել է նա։

G20-ի գագաթնաժողովը նախատեսված է այս տարվա դեկտեմբերի 14-15-ը Մայամիում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment