ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 5, 24News
Այսօր՝ հուլիսի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում Երևան- Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 143 կմ հատվածում «DAF» մակնիշի կցորդիչով բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել եկրաթե արգելապատնեշներին և կողաշրջվել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդին օպերատիվորեն ժամանած «Գյումրի» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ով հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց, ասելով, որ ինքը չի տուժել։
Հրշեջ փրկարարները դադարեցրել են դիզվառելիքի արտահոսքը և տեղում իրականացրել հերթապահություն։
Վթարի փաստով ՊԾ Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտում փաստաթղթեր են կազմվել, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը։
–00—ՅՄ