Եվրոպան դառնում է երրորդ աշխարհի երկիր․ Դոնալդ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Եվրոպան, իր խոսքով, արագորեն վերածվում է «երրորդ աշխարհի երկրի»՝ ներգաղթի քաղաքականության հետևանքով։

«Եվրոպան հասկանում է, որ ընդունելով երրորդ աշխարհի երկրներից եկող հանցագործներին՝ ինքն էլ դառնում է երրորդ աշխարհի երկիր։

Դա տեղի է ունենում շատ արագ՝ ակնթարթորեն։ Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին», — գրել է Թրամփը իր Truth Social սոցիալական հարթակում։

Նշենք, որ Թրամփը նախկինում ևս բազմիցս քննադատել է եվրոպական երկրների միգրացիոն քաղաքականությունը՝ պնդելով, որ անօրինական ներգաղթը լուրջ սպառնալիք է անվտանգության և հասարակական կայունության համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment