ՔՊ ծրագիրը նաև նոր Սահմանադրության ընդունման օրակարգն է ներառում. Փաշինյանն ուղերձ է հղել

https://arm.sputniknews.ru/20260705/qp-tsragiry-naev-nvor-sahmanadrutjan-yndunman-orakargn-e-nerarum-pashinjann-ugherdz-e-hghel–104220340.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/02/104101655_52:0:1161:832_1920x0_80_0_0_f1caaa47ca21594585418cf645aa5bb6.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

նիկոլ փաշինյան, ուղերձ, սահմանադրություն

նիկոլ փաշինյան, ուղերձ, սահմանադրություն

Բաժանորդագրվել

Հուլիսի 5-ը Սահմանադրության օրն է։

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության խորհրդարանի 2026 թվականի ընտրությունների արդյունքներով ձևավորված մեծամասնության նախընտրական ծրագիրը նաև նոր Սահմանադրության ընդունման օրակարգն է ներառում։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել ՀՀ Սահմանադրության օրվա առիթով։

Նրա խոսքով` Սահմանադրության առանցքային նշանակությունը ոչ միայն երկրում իրավակարգի, սահմանադրական կարգի հաստատումն է, այլև այդ կարգի օրգանական կապի ապահովումը ժողովրդի հետ։

«Սահմանադրությունը երկրում մարդկանց ապրելու կանոններ է սահմանում և էական է, թե ով և ինչպես է այդ կանոնները սահմանել։ Դրանք պետք է սահմանված լինեն ժողովրդի կամքով, ժողովրդի ազատ կամարտահայտմամբ, և սա պետության կայունության ու զարգացման կարևոր նախապայման է։ Այս պայմանը մեր անկախությունից ի վեր էականորեն խախտված է, և Հայաստանի Հանրապետության ժողովուրդը չունի այն զգացողությունը, թե երկրում հաստատված իրավակարգն իրենից է բխում»,–նշել է Փաշինյանը։

Նա վստահ է, որ իրավակարգի և ժողովրդի միջև օրգանական կապի բացակայությունն է նաև պատճառը, որ Հայաստանի Հանրապետությունը երկար ժամանակ չի ընկալվել որպես սեփական քաղաքացիների անվտանգությունը, ազատությունն ու բարեկեցությունն ապահովելու գործիք։

«2024 թվականից որդեգրված քաղաքականություններով՝ կառավարությունն ու կառավարող մեծամասնությունը հենց այս բացը լրացնելով են զբաղված, մի քաղաքականություն, որ տալիս է իր տեսանելի արդյունքը, իսկ 2026 թվականի ԱԺ հերթական ընտրություններում այն ստացավ ժողովրդի վստահության քվեն»,–նշել է նա։

Հիշեցնենք` 2025-ի մարտի վերջին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի իշխանությունը նախատեսում է 2027 թվականին անցկացնել նոր Սահմանադրության ընդունման հանրաքվե։ Նա պնդում էր, որ Սահմանադրության փոփոխությունը բացառապես ներքին քաղաքականության հարց է, բայց դա չի կարող չունենալ տարածաշրջանային և միջազգային ազդեցություն։ Արդեն ապրիլին նա խորհրդարանում ասաց, որ նոր Սահմանադրության մեջ չպետք է հղում լինի Անկախության հռչակագրին։

Ադրբեջանն իր հերթին պնդում է, որ Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի Սահմանադրության մեջ` պատճառաբանելով, որ դրանում Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության հետ միավորելու ուղիղ կոչեր կան:

Հավելենք` ՀՀ Սահմանադրության նախաբանում հղում է արված ՀՀ Անկախության հռչակագրին։ Անկախության հռչակագրում ամրագրված է, որ այն հիմնվում է 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա։

1995 թ. հուլիսի 5-ին անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ անցկացվեց համաժողովրդական հանրաքվե ՀՀ Սահմանադրության ընդունման նպատակով: Այն ընդունվեց գրեթե միաձայն:

Անցած տարիներին երկրի հիմնական օրենքը երկու անգամ ենթարկվեց փոփոխությունների հանրաքվեների միջոցով․ առաջին անգամ այն հանրաքվեով փոխվել է 2005-ի նոյեմբերի 27-ին, երկրորդ անգամ՝ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին:

ՀՀ կառավարության 2013 թվականի որոշմամբ հուլիսի 5-ը նշվում է որպես Սահմանադրության օր:

Leave a comment