Խոսել են 1,5 ժամ․ Կրեմլը հայտնել է Պուտինի և Թրամփի խոսակցության մանրամասները

https://arm.sputniknews.ru/20260705/khvosel-en-15-zham-kremly-hajtnel-e-putini-ev-trampi-khvosakcutjan-manramasnery-104217747.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/10/92424242_61:0:972:683_1920x0_80_0_0_a8b38a3f7ce4ca3b3753c53efb7fd365.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

վլադիմիր պուտին, դոնալդ թրամփ, ամն, ռուսաստան

վլադիմիր պուտին, դոնալդ թրամփ, ամն, ռուսաստան

Բաժանորդագրվել

Առաջնորդները քննարկել են ուկրաինական կարգավորումը, Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը և ռուս-ամերիկյան հարաբերությունների հետագա զարգացումը:

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի-Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել, որը, ինչպես հայտնել Է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, առաջնորդների արդեն չորրորդ շփումն է ընթացիկ տարում: Նրա խոսքով՝ զրույցը կրել է ոչ միայն արարողակարգային, այլև նախ և առաջ գործնական և շատ կառուցողական բնույթ ՝ թույլ տալով հանգամանորեն քննարկել երկկողմ և միջազգային օրակարգի առանցքային հարցերը:

ԱՄՆ-ի անկախության 250-ամյակի տոնակատարության օրը զրույց անցկացնելու նախաձեռնությունը եկել է ամերիկյան կողմից, ընդգծել Է Ուշակովը, նաև նշելով, որ զրույցը տևել է 1,5 ժամ: Բանակցությունների գլխավոր թեմաներից մեկը դարձել է ուկրաինական կարգավորումը։

«Ռուսական կողմից կրկին շեշտվել է հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորման նախընտրությունը՝ ռուսական հայտնի սկզբունքային մոտեցումներն անպայմանորեն հաշվի առնելով»,- պետության ղեկավարի խոսքը փոխանցել է Յուրի Ուշակովը:

Նախագահն ամերիկացի գործընկերոջը ներկայացրել է նաև մարտական շփման գծում տիրող իրավիճակի իրական գնահատականը՝ նշելով, որ ռուսական զորքերը շարունակում են հարձակումը: Ուկրաինական թեմատիկան քննարկվել է նաև հուլիսի 7-8-ը Թուրքիայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Դոնալդ Թրամփի առաջիկա մասնակցության համատեքստում:

Ուշակովի խոսքով՝ ռուսական կողմը կարծում է, որ Կիևը և նրան աջակցող եվրոպական երկրները շեշտը դնում են հակամարտության ձգձգման և հետագա էսկալացիայի վրա, մինչդեռ եվրոպական պետությունները ելնում են ռազմաճակատում իրավիճակի մասին կեղծ պատկերացումից:

Թրամփն իր հերթին վերահաստատել է ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցմանը և ուկրաինական ճգնաժամի խաղաղ լուծման որոնմանն աջակցելու պատրաստակամությունը: Ինչպես հայտնել Է Ուշակովը, միջնորդական աշխատանքը կշարունակեն ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները, որոնք անհրաժեշտության դեպքում պատրաստ են ժամանել Մոսկվա:

Զրույցի զգալի մասը նվիրված էր միջազգային օրակարգին, առաջին հերթին ՝ Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին։ Պուտինը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցային գործընթացը թույլ կտա դուրս գալ երկարաժամկետ փոխընդունելի լուծումների: Ռուսաստանի ղեկավարը նաև հաստատել է Մոսկվայի պատրաստակամությունը՝ գործնական աջակցություն ցուցաբերել տարածաշրջանում իրավիճակի ապաԷսկալացման և կայունացման ջանքերին:

Դոնալդ Թրամփը շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին մերձավորարևելյան խնդրի վերաբերյալ հավասարակշռված դիրքորոշման համար:

Քննարկելով երկկողմ հարաբերությունները՝ նախագահները կարևորել են կանոնավոր շփումների պահպանումն ու զարգացումը, այդ թվում ՝ ռազմաքաղաքական և տնտեսական հարցերի շուրջ: Ամերիկացի առաջնորդը նշել է, որ ուկրաինական հակամարտության ավարտից հետո Ռուսաստանի և ԱՄՆ-ի առջև կարող են լայն հնարավորություններ բացվել փոխշահավետ համագործակցության համար:

«Խոսելով երկկողմ հարաբերությունների մասին՝ նախագահներն ընդգծել են շփումների շարունակման կարևորությունը, այդ թվում՝ ռազմաքաղաքական և, իհարկե, տնտեսական թեմաներով ։ Այստեղ նկատվում են մեր երկրների միջև փոխշահավետ համագործակցության վիթխարի հեռանկարներ», – հայտնել Է ՌԴ նախագահի օգնականը։

Անդրադարձել են նաև պատմական հիշողության հարցերին։ Պուտինը շնորհավորել Է Թրամփին և ամերիկացի ժողովրդին ԱՄՆ Անկախության օրվա կապակցությամբ՝ հիշեցնելով Ռուսաստանի ներդրումը ամերիկյան պետականության կայացման գործում: Նախագահները կարևորել են երկու երկրների պատմության ընդհանուր էջերի նկատմամբ հոգատար վերաբերմունքը և հատուկ ընդգծել Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Մոսկվայի և Վաշինգտոնի դաշնակցային հարաբերությունները: Առանձին նշվել է Բայկոնուր տիեզերակայանից ռուս-ամերիկյան համատեղ անձնակազմի Միջազգային տիեզերակայան առաջիկա արձակման խորհրդանշականությունը։ Ուշակովի խոսքով՝ այս նախագիծը ծառայում է որպես հաստատում այն բանի, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը պահպանում են հետաքրքրությունը տարբեր ուղղություններով համագործակցության հարցում:

Leave a comment