Զանգվածային բախում՝ «Նոա» – «Աստանա» խաղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Նոայի» ու ղազախական «Աստանայի» ընկերական խաղում տեղի է ունեցել տհաճ միջադեպ։

«Նոայի» ֆուտբոլիստի կողմից կոշտ խաղից հետո կրքերը թեժացել են, սկսել է զանգվածային բախում թիմերի ֆուտբոլիստների միջև։

Միջադեպի պատճառով հանդիպումը շուրջ 15 րոպեով դադարեցվել է։ Երկու թիմերի գլխավոր մարզիչների քննարկումից հետո որոշվել շարունակել խաղը։ Գրանցվել է գոլազուրկ ոչ-ոքի՝ 0։0։

Այս օրերին «Նոան» հավաք է անցկացնում Արաբական Միացյալ Էմիրություններում՝ պատրաստվելով նիդերլանդական «ԱԶ Ալկմարի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆի առաջին հանդիպմանը, որը կկայանա փետրվարի 19-ին Երևանում։

Leave a comment