Ռուսաստանը պատրաստ Է Ուկրաինային հանձնել Կոնստանտինովկայում զոհվածների մարմինները. ՊՆ

Բաժանորդագրվել

Ուկրաինական կողմին առաջարկվում է մի քանի ժամով դադարեցնել քաղաքի հրետակոծությունը։

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Ռուսաստանը պատրաստ Է Ուկրաինային հանձնել Կոնստանտինովկայում զոհված զինվորականների մարմինները։ Այդ մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարությունը

«ՌԴ–ն պատրաստ է մարդասիրական գործողություն իրականացնել Կոնստանտինովկայում զոհված ուկրաինացի զինծառայողների մարմինները հանձնելու համար»,– ասված է հաղորդագրությունում։

Նախարարությունը հավելել է, որ ուկրաինական կողմին առաջարկվում է հուլիսի 6-ին` Մոսկվայի ժամանակով 12:00-ից մինչև 18:00-ն, դադարեցնել քաղաքի հրետակոծությունը։

Ռուսաստանը Կիևի արձագանքին կսպասի մինչև հուլիսի 5-ի ժամը 12: 00-ն:

Կոնստանտինովկայի համար մարտերը սկսվել էին 2025 թվականի աշնանը, բայց ռուսական բանակին հաջողվեց ճեղքել և Ուկրաինայի զինված ուժերի ամրությունները ջախջախել միայն 2026 թվականի մայիսին, երբ Կոնստանտինովկան շրջապատված էր արևելքից, հարավից և արևմուտքից։
Ազատագրված Կոնստանտինովկան Դոնբասում Կիևի վերջին հենակետի բանալին է. գեներալ Ռուդսկոյ

Leave a comment