Մի քանի ժամ ընդհատվել է «Հայոց պատմություն» և «Ֆիզիկա» առարկաների քննության գնահատականների բողոքարկման գործընթացը

Այսօր էլեկտրաէներգիայի մատակարարման խափանման պատճառով մի քանի ժամ ընդհատվել է «Հայոց պատմություն» և «Ֆիզիկա» առարկաների միասնական քննության գնահատականների բողոքարկման գործընթացը:

Գնահատման և թեստավորման կենտրոնը հայտնել է, որ բողոքարկման վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև հուլիսի 5-ի ժամը 17.00-ն: 

 

Leave a comment