Իրանը Հորմուզի նեղուցի հետ կապված նախազգուշացում է հղել Մեծ Բրիտանիային և Ֆրանսիային

Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին զգուշացրել է Հորմուզի նեղուցում ցանկացած օտարերկրյա ռազմական ներկայության դեմ, այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան հայտարարել են այս ջրային ուղում նավարկության ազատությանն աջակցելու իրենց պատրաստակամության մասին։

«Հորմուզի նեղուցը տարածաշրջանից դուրս պետությունների կողմից ռազմական ցուցադրությունների վայր չէ։ Իրանը, որպես պատասխանատու տերություն և Հորմուզի նեղուցի անվտանգության երաշխավոր, զգուշացնում է իր զգայունության մասին այս ռազմավարական կարևոր ջրային ուղում ցանկացած ռազմական գործողության նկատմամբ։ Հորմուզի նեղուցի անվտանգությունը պետք է ապահովեն ափամերձ պետությունները։ Նրանք, ովքեր ճգնաժամ են հրահրում, պատասխանատվություն կկրեն իրենց արկածախնդրությունների հետևանքների համար։ Սա լուրջ նախազգուշացում է», – գրել է նա X-ում։

Leave a comment