Ռուսաստանն ու ԱՄՆ-ն հատուկ պատասխանատվություն են կրում անվտանգության համար. Վլադիմիր Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ Անկախության 250-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, գրում են ռուսական լրատվամիջոցները։

«Եվ այսօր Ռուսաստանը և Միացյալ Նահանգները, որպես երկու խոշորագույն միջուկային տերություններ, հատուկ պատասխանատվություն են կրում գլոբալ մասշտաբով անվտանգության եւ կայունության ապահովման համար»,- գրել Է Պուտինը՝ ընդգծելով, որ անցած երկուսուկես դարերի ընթացքում երկրների միջեւ հարաբերությունների տարեգրության մեջ բազմաթիվ փառահեղ էջեր են գրվել:

«Մենք դաշնակիցներ էինք երկու համաշխարհային պատերազմներում, միասին ազատեցինք մարդկությանը նացիզմի սարսափներից, իսկ հետո կարևոր դեր խաղացինք ժամանակակից աշխարհակարգի հիմքերի կայացման գործում»,- նշել Է նախագահը:

Ռուսաստանի ղեկավարը հավելել է, որ ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև փոխշահավետ համագործակցության հաստատումը բխում է ամբողջ աշխարհի շահերից:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment