https://arm.sputniknews.ru/20260704/putiny-trampin-shnvorhavvorel-e-amn-ankakhutjan-250amjaki-artiv-ev-hishecrel-patmutjan-masin-104173988.html
Պուտինը Թրամփին շնորհավորել է ԱՄՆ անկախության 250–ամյակի առթիվ և հիշեցրել պատմության մասին
Պուտինը Թրամփին շնորհավորել է ԱՄՆ անկախության 250–ամյակի առթիվ և հիշեցրել պատմության մասին
Sputnik Արմենիա
Պուտինը հիշեցրել է Մեծ Բրիտանիայից ազատության համար ԱՄՆ-ի պայքարում Ռուսաստանի աջակցության, ինչպես նաև Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերություններում փառավոր էջերի… 04.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-04T11:45+0400
2026-07-04T11:45+0400
2026-07-04T11:46+0400
ռուսաստան
ամն
վլադիմիր պուտին
դոնալդ թրամփ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/11/92452047_0:0:1600:901_1920x0_80_0_0_920cadced0b5517b3484b4717f8a99be.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի — Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի անկախության 250-ամյակի կապակցությամբ: Շնորհավորական ուղերձը հրապարակվել է Կրեմլի կայքում:«Հարգելի պարոն նախագահ, սիրելի Դոնալդ, ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախության 250-ամյակի կապակցությամբ», – ասվում է շնորհավորական ուղերձում:ՌԴ ղեկավարը նշել է, որ ԱՄՆ Անկախության հռչակագրի ստորագրումը ոչ միայն սկիզբ է դրել պետության գոյությանը, այլև դարձել համաշխարհային պատմության կարևոր հանգրվան: Պուտինը նաև ընդգծել է, որ այն ժամանակ Ռուսաստանն անվերապահորեն աջակցել է հյուսիսամերիկյան գաղութարարներին բրիտանական տիրապետությունից ազատագրելու համար պայքարում:Բացի այդ, ՌԴ նախագահը նշել է, որ Ռուսաստանը և ԱՄՆ-ը՝ որպես երկու խոշորագույն միջուկային տերություններ, հատուկ պատասխանատվություն են կրում գլոբալ մասշտաբով անվտանգության և կայունության ապահովման համար:Նա վստահություն է հայտնել, որ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև կառուցողական, իրավահավասար և փոխշահավետ կապերի հաստատումը բխում է ոչ միայն երկու ժողովուրդների, այլև ամբողջ միջազգային հանրության շահերից:Ռուսաստանի առաջնորդն իր ուղերձում անձամբ դիմել է ԱՄՆ նախագահին. «Մաղթում եմ քեզ, Դոնալդ, և քո սիրելիներին առողջություն, բարեկեցություն և հաջողություններ, իսկ բոլոր ամերիկացի քաղաքացիներին՝ երջանկություն և բարգավաճում»։«Միավորված ենք ընդհանուր շահերով». Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Դոնալդ Թրամփին
ամն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/11/92452047_177:0:1600:1067_1920x0_80_0_0_b1226c0803865c857f29fd17ba09f9fd.jpg.webp
ռուսաստան, ամն, վլադիմիր պուտին, դոնալդ թրամփ
ռուսաստան, ամն, վլադիմիր պուտին, դոնալդ թրամփ
Պուտինը հիշեցրել է Մեծ Բրիտանիայից ազատության համար ԱՄՆ-ի պայքարում Ռուսաստանի աջակցության, ինչպես նաև Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերություններում փառավոր էջերի մասին:
«Հարգելի պարոն նախագահ, սիրելի Դոնալդ, ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախության 250-ամյակի կապակցությամբ», – ասվում է շնորհավորական ուղերձում:
ՌԴ ղեկավարը նշել է, որ ԱՄՆ Անկախության հռչակագրի ստորագրումը ոչ միայն սկիզբ է դրել պետության գոյությանը, այլև դարձել համաշխարհային պատմության կարևոր հանգրվան: Պուտինը նաև ընդգծել է, որ այն ժամանակ Ռուսաստանն անվերապահորեն աջակցել է հյուսիսամերիկյան գաղութարարներին բրիտանական տիրապետությունից ազատագրելու համար պայքարում:
«Անցած երկուսուկես դարերի ընթացքում մեր երկրների միջև հարաբերությունների տարեգրության մեջ եղել են բազմաթիվ փառահեղ էջեր։ Մենք դաշնակիցներ էինք երկու համաշխարհային պատերազմներում, մարդկությանը միասին ազատեցինք նացիզմի սարսափներից, իսկ հետո կարևոր դեր խաղացինք ժամանակակից աշխարհակարգի հիմքերի կայացման գործում», – ասվում է ուղերձում։
Բացի այդ, ՌԴ նախագահը նշել է, որ Ռուսաստանը և ԱՄՆ-ը՝ որպես երկու խոշորագույն միջուկային տերություններ, հատուկ պատասխանատվություն են կրում գլոբալ մասշտաբով անվտանգության և կայունության ապահովման համար:
Նա վստահություն է հայտնել, որ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև կառուցողական, իրավահավասար և փոխշահավետ կապերի հաստատումը բխում է ոչ միայն երկու ժողովուրդների, այլև ամբողջ միջազգային հանրության շահերից:
Ռուսաստանի առաջնորդն իր ուղերձում անձամբ դիմել է ԱՄՆ նախագահին. «Մաղթում եմ քեզ, Դոնալդ, և քո սիրելիներին առողջություն, բարեկեցություն և հաջողություններ, իսկ բոլոր ամերիկացի քաղաքացիներին՝ երջանկություն և բարգավաճում»։