Արգենտինայի առաջնության (Կլաուսուրա) 12-րդ տուրում «Բենֆիլդը» հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթել է «Տիգրեին»:
Հյուրերի հաղթական գոլը 36-րդ րոպեին գեղեցիկ հարվածով խփել է Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու Թոմաս Ադորյանը: 85-րդ րոպեին 24-ամյա կիսապաշտպանը ստացել է դեղին քարտ, նա խաղացել է առանց փոխարինման ու գոլ խփել երկրորդ խաղում անընդմեջ:
Հիշեցնենք, որ Թոմաս Ադորյանն անցյալ տարի է նորամուտը նշել Հայաստանի հավաքականում, որի կազմում մասնակցել է երկու ընկերական հանդիպման։ Եղիշե Մելիքյանի նշանակումից հետո կիսապաշտպանը չի հրավիրվել ազգային թիմ։
Դավիթ Եղիազարյան