Պուտինը հանձնարարականներ է տվել զինվորականներին

https://arm.sputniknews.ru/20260704/putiny-handznararakanner-e-tvel-zinvvorakannerin-104169054.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/04/104163199_52:0:1287:926_1920x0_80_0_0_7495bc144b9a58163c7bb38676cbf832.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, վլադիմիր պուտին, ռազմական հատուկ գործողություն, ուկրաինա

ռուսաստան, վլադիմիր պուտին, ռազմական հատուկ գործողություն, ուկրաինա

Բաժանորդագրվել

Ռուսաստանի նախագահը զինված ուժերի անձնակազմին շնորհակալություն է հայտնել ռազմական հատուկ գործողության գոտում ամեն օր ցուցաբերվող քաջության և հերոսության համար։

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքների վրա զանգվածային հարվածները պետք է շարունակվեն։ Այս հայտարարությունն արել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռազմական հատուկ գործողության զորքերի միացյալ խմբավորման օժանդակ կառավարման կետում զինվորականների հետ հանդիպման ժամանակ

Նա երևակայական է անվանել Կիևի հայտարարած ռազմական հաջողությունները և ընդգծել` «եվրոպական խաղաղապահների» նպատակը խաղաղությունը չէ, այլ ռազմական գործողությունների շարունակությունը։

«Եվ մենք պետք է համապատասխան արձագանք տանք։ Ես ձեզ խնդրում եմ առաջարկներ ներկայացնել», – ասել է Ռուսաստանի նախագահը։

Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է, որ ռուսական հարվածները զգալիորեն խաթարել են Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերության ներուժը, մասնավորապես՝ հեռահար զենքի՝ թևավոր և բալիստիկ հրթիռների արտադրության ոլորտում։

«Մասնավորապես հուլիսի 2-ի գիշերը Կիևի ավիացիոն և էլեկտրոնիկայի արդյունաբերության հինգ կարևոր ձեռնարկություններ, որտեղ արտադրվում էին հեռահար անօդաչու թռչող սարքեր, թևավոր հրթիռներ և դրանց բաղադրիչներ, խոցվել են հեռահար ճշգրիտ զենքերով և հարձակողական անօդաչու թռչող սարքերով»,– ասել է ԳՇ պետը։

Ռուսաստանի նախագահը զորահրամանատարների առջև խնդիր է դրել անշեղորեն կատարել իրենց առջև դրված բոլոր նպատակները՝ ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի մշակած պլանին համապատասխան։

Նա նշել է, որ ռուսական բանակը շարունակում է առաջխաղացումը ռազմական հատուկ գործողության գոտում և ի վերջո կհասնի հաղթանակի։ Պուտինը շեշտել է` այդ հարցում կասկած չունի։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment