ՌԴ բանակը վերահսկողության տակ է առել Կոնստանտինովկան. Պուտինը խորհրդակցություն է անցկացրել

Բաժանորդագրվել

Բնակավայրն առանցքային դեր է խաղում Ուկրաինայի զինված ուժերի մատակարարումներն ապահովելու համար, քանի որ այնտեղ խոշոր տարանցիկ երկաթուղային հանգույց կա։

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Ռուսական զինուժն ազատագրել է ԴԺՀ–ի Կոնստանտինովկան, ռազմական հատուկ գործողության գոտու ռազմավարական նախաձեռնությունն ամբողջությամբ ռուս զինվորականների ձեռքերում է։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խորհրդակցություն է անցկացրել զինվորականների հետ ռազմական հատուկ գործողության զորքերի միացյալ խմբավորման կառավարման կետում:

«Խարկովի, Սումիի և Դնեպրոպետրովսկի մարզերի սահմանային շրջաններում անվտանգության գոտու ստեղծման նախատեսվող աշխատանքներն ընթացքի մեջ են։ Որքան շատ թշնամին հարձակվի ռուսական ենթակառուցվածքների վրա, այնքան ավելի հավանական է անվտանգության գոտու ստեղծելումը։ Տարեսկզբից ազատագրվել է 133 բնակավայր, Ռուսական բանակը վերահսկողություն է հաստատել Դոնբասում և Նովոռոսիայում մեր հողերի ավելի քան 3000 քառակուսի կիլոմետրի նկատմամբ»,– հայտնել Է Պուտինը։

Կոնստանտինովկայի գրոհային ստորաբաժանումների հրամանատարները նախագահին զեկուցել են քաղաքում տիրող իրավիճակի մասին և անօդաչու թռչող սարքերի կադրեր ցուցադրել:

Նախագահը նշել է ԼԺՀ-ի լիակատար ազատագրումը և ԴԺՀ-ում ռուսական զորքերի զգալի առաջխաղացումը։ Նա զինվորականների հետ քննարկել է ամառային շրջանի խնդիրներն ու ավելի ակտիվ հարձակողական գործողությունները ։ Չի բացառվում, որ Կիևը փորձի դիվերսիոն գործողություններ ձեռնարկել, և զինվորականներին հանձնարարել է պատրաստ լինել դրանց,

Ինչպես պատմել է «Հարավ» խմբավորման 1442-րդ մոտոհրաձգային գնդի գումարտակի հրամանատարը, Կոնստանտինովկա մտնելու համար բանակը խոչընդոտների համակարգ է հաղթահարել՝ հենակետեր և մետաղալարեր, որոնք Ուկրաինայի զինված ուժերը կառուցել են տարիներ շարունակ։ Գերի հանձնվողներին ՌԴ ԶՈւ-ն դուրս է բերում քաղաքից։

Բնակավայրը գտնվում է ԴԺՀ–ի հյուսիսում՝ Դոնեցկից 55 կմ հեռավորության վրա։ Քաղաքն առանցքային դեր է խաղում Կրամատորսկ-Սլավյանսկ ագլոմերացիայում ուկրաինական զինուժի մատակարարումների համար, քանի որ այնտեղ խոշոր տարանցիկ երկաթուղային հանգույց կա։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment