Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում հանդիպել եմ ամերիկացի խոշոր գործարար Միրիամ Ադելսոնի հետ․ դեսպան
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի գրառումը․
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում հանդիպել եմ ամերիկացի խոշոր գործարար Միրիամ Ադելսոնի հետ։
Հետաքրքիր և բովանդակալից զրույց ունեցանք ՀՀ-ԱՄՆ օրակարգի, Հայաստանի
ներդրումային հնարավորությունների, ինչպես նաև հարուստ պատմամշակութային ժառանգության մասին։ Տիկին Ադելսոնը մեծ հետաքրքրություն հայտնեց դիտարկելու Հայաստան այցելելու հնարավորությունը։
2018 թվականին Միրիամ Ադելսոնը պարգևատրվել է ԱՄՆ-ի բարձրագույն քաղաքացիական պարգևով՝ Ազատության նախագահական շքանշանով՝ առողջապահության, բարեգործության և հասարակական գործունեության ոլորտներում ունեցած նշանակալի ավանդի համար։