Երվանդ Բոզոյանի հարցաքննությունն ավարտվել է. նա վկայի կարգավիճակ ունի

https://arm.sputniknews.ru/20260703/ervand-bvozvojani-harcaqnnutjunn-avartvel-e-na-vkaji-kargavitshak-uni-104132316.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/17/102529972_285:0:2560:1706_1920x0_80_0_0_5089fb7be0854006bd6f26421603a303.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, երվանդ բոզոյան, հարցաքննություն, ձերբակալություն

հայաստան, երվանդ բոզոյան, հարցաքննություն, ձերբակալություն

Բաժանորդագրվել

Իրավապահները բնակարանի խուզարկությունից հետո առգրավել են Բոզոյանի հեռախոսը։

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. «Մայր Հայաստան» շարժման և նույնանուն կուսակցության վարչության անդամ Երվանդ Բոզոյանի հարցաքննությունն ավարտվել է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին հայտնեց փաստաբան Սվետլանա Մկրտչյանը։

«Նա հարցաքննվել է վկայի կարգավիճակով։ Ձերբակալված չէ, մեղադրանք չի առաջադրվել։ Գործի վերաբերյալ մանրամասներ չեմ կարող հայտնել` նախաքննական գաղտնիքի ռեժիմով պայմանավորված»,– ասաց Մկրտչյանը։

Ինչ վերաբերում է խուզարկությանը, ապա պաշտպանն անձամբ այնտեղ չի եղել, բայց հայտնեց` քննիչներն առգրավել են Երվանդ Բոզոյանի հեռախոսը։

Հիշեցնենք` իրավապահներն առավոտյան մտել էին քաղաքագետ, «Մայր Հայաստան» շարժման և նույնանուն կուսակցության վարչության անդամ Երվանդ Բոզոյանի բնակարան և խուզարկություն սկսել։ ՔԿ–ից հայտնել էին, որ քրեական վարույթի շրջանակում կատարվում են քննչական գործողություններ։

Leave a comment