Իսրայելի ՊԲ-ն հայտարարել է Լիբանանում «Հըզբոլլահի» 10 թիրախների վրա հարվածների մասին

Հրեական բանակը նոր հարվածներ է հասցրել Լիբանանի հարավում, հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի քարտուղարի գրասենյակը։

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ հարձակման է ենթարկվել «Հըզբոլլահ» շիական կազմակերպությանը պատկանող առնվազն 10 ենթակառուցվածքային թիրախ։

Ըստ Իսրայելի՝ սա «Հեզբոլլահի կողմից [հրադադարի] համաձայնագրի շարունակական խախտումների և Լիբանանի հարավի անվտանգության գոտում Իսրայելի պաշտպանության բանակի անձնակազմի վրա հարձակումների պատասխանն է»։

«Իսրայելի պաշտպանության բանակը կշարունակի միջոցներ ձեռնարկել իր անձնակազմի և իսրայելցի քաղաքացիական անձանց նկատմամբ ցանկացած սպառնալիք կանխելու համար», – ասվում է հայտարարության մեջ։

Leave a comment