Կատարվում է նախաքննություն՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ, հայտնել են ՔԿ-ից
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի․/Նովոստի-Արմենիա/․ ՀՀ ՊՆ-ից հայտնել են, որ փետրվարի 7-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող Դավիթ Արմենի Մանուկյանի դին:
ՀՀ Քննչական կոմիտեն պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնել է քրեական վարույթ:
«Կատարվում է նախաքննություն՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ»,-նշվում է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։