Մեդվեդևը գլխավորել է ռուսական պատվիրակությունը Թեհրանում։
ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը հանդիպում է ունեցել Իրանի նախագահ Փեզեշքիանի հետ։
Ինչպես հայտնում է Press TV-ն, ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալի հետ հանդիպման ընթացքում Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին աջակցության համար և հանդես է եկել ՇՀԿ-ի (Շանհայի համագործակցության կազմակերպություն) և ԲՐԻԿՍ-ի շրջանակներում համագործակցության օգտին։
Ռուսական պատվիրակության կազմում են եղել նաև Ռուսաստանի էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևը, ԱԳ նախարարի տեղակալ Գեորգի Բորիսենկոն և այլ պաշտոնյաներ։