Մեդվեդևը Թեհրանում հանդիպել է Փեզեշքիանի հետ

Մեդվեդևը գլխավորել է ռուսական պատվիրակությունը Թեհրանում։

ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը հանդիպում է ունեցել Իրանի նախագահ Փեզեշքիանի հետ։

Ինչպես հայտնում է Press TV-ն, ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալի հետ հանդիպման ընթացքում Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին աջակցության համար և հանդես է եկել ՇՀԿ-ի (Շանհայի համագործակցության կազմակերպություն) և ԲՐԻԿՍ-ի շրջանակներում համագործակցության օգտին։

Ռուսական պատվիրակության կազմում են եղել նաև Ռուսաստանի էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևը, ԱԳ նախարարի տեղակալ Գեորգի Բորիսենկոն և այլ պաշտոնյաներ։

 

Leave a comment