Երևանում ձերբակալվել է մարիխուանայի մաքսանենգության և իրացման մեջ կասկածվող երեք անձ

Հասարակություն

03.07.2026 | 23:24

Քրեական ոստիկանության ծառայողները, համագործակցելով պարեկների հետ, Երևանում ձերբակալել են մարիխուանայի մաքսանենգ ճանապարհով ներկրման և իրացման մեջ կասկածվող երեք տղամարդու։ Նրանցից մեկի ավտոմեքենայում հայտնաբերվել է ավելի քան 4,2 կիլոգրամ մարիխուանա։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Ձերբակալվածները 31, 38 և 50 տարեկան քաղաքացիներ են ։ Իրավապահների տվյալներով՝ հայտնաբերված թմրամիջոցը նախատեսված է եղել իրացման համար։

Տղամարդիկ ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն։ Դեպքի առթիվ նախաքննությունը շարունակվում է։

Leave a comment