ՌԴ փոխվարչապետը նավթային ընկերություններին հանձնարարել է շրջաններն ապահովել վառելիքով

Բաժանորդագրվել

ՌԴ սուբյեկտների ղեկավարները ՌԴ կառավարության փոխնախագահին զեկուցել են ձեռնարկվող միջոցների, նավթամթերքի պաշարների և մատակարարումների մասին։

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը նավթային ընկերություններին հանձնարարել է վառելիքի լրացուցիչ մատակարարումներ ապահովել ՝ տարածաշրջանների շուկաներում պահանջարկը հնարավորինս սեղմ ժամկետներում բավարարելու համար։ Այս մասին հայտնում է ՌԴ կառավարությունը։

Նշվում է, որ Նովակը հերթական խորհրդակցությունն է անցկացրել վառելիքի շուկայում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Հիմնական ուշադրությունը կենտրոնացած է եղել Իրկուտսկի մարզի և Զաբայկալսկի երկրամասի տարածաշրջանային վառելիքի շուկաների ուղղությամբ, որտեղ «լարված իրավիճակ է պահպանվում վառելիքի ապահովման մասով»։

«Ալեքսանդր Նովակը նավթային ընկերություններին հանձնարարել է վառելիքի լրացուցիչ մատակարարումներ ապահովել ՝ տարածաշրջանային շուկաներում ներքին պահանջարկը հնարավորինս շուտ բավարարելու նպատակով»,-ասված է հաղորդագրության մեջ։

Շրջանների ղեկավարներն իրենց հերթին փոխվարչապետին զեկուցել են ձեռնարկվող միջոցառումների, պաշարների և նավթամթերքի մատակարարումների մասին։

Leave a comment