Հիջաբը` թուրք–ադրբեջանական հարաբերությունների լակմուս. մասնագետները վերլուծում են վիճակը

https://arm.sputniknews.ru/20261014/hijaby-turqadrbejanakan-haraberutjunneri-lakmus-masnagetnery-verlutsum-en-vitshaky-108116196.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/0d/108049815_113:0:1072:719_1920x0_80_0_0_f576b0a5b391414e9fd4eebc453298ea.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ադրբեջան, թուրքիա, հիջաբ, տաթևիկ հայրապետյան, արմեն պետրոսյան

ադրբեջան, թուրքիա, հիջաբ, տաթևիկ հայրապետյան, արմեն պետրոսյան

Բաժանորդագրվել

Տաթև Հայրապետյանը կարծում է, որ Ալիևը փորձում է հիջաբի թեման օգտագործել ծայրահեղական ընդդիմության կերպար ձևավորելու համար։ Արմեն Պետրոսյանն էլ չի բացառում, որ հիջաբից սկսված փոխադարձ մեղադրանքները Թուրքիայի և Ադրբեջանի միջև որոշակի փուլում կկարգավորվեն, բայց…

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Բացառված չէ, որ Ալիևը փորձում է օգտագործել հիջաբի թեման՝ ապագա ծայրահեղական ընդդիմության կերպար ձևավորելու համար, որի դեմ պայքարը հետագայում կներկայացվի ոչ միայն որպես արդարացված, այլև անհրաժեշտ միջոց։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը` անդրադառնալով Ադրբեջանում տեղի ունեցող բողոքի ակցիաներին։

Ադրբեջանում մի քանի օր է, ինչ տարբեր դպրոցներում աշակերտներն ու ուսուցիչները բողոքի տարբեր միջոցներով պահանջում են թույլ տալ կանանց ու աղջիկներին դպրոց հաճախել մահմեդական գլխաշորերով՝ հիջաբներով։ Բողոքի ակցիաները Բաքվի տարբեր թաղամասերում վերաճել են նաև անկարգությունների։

Ադրբեջանում տեղի ունեցող իրադարձությունները Տաթևիկ Հայրապետյանին թույլ են տալիս եզրակացնել, որ կա՛մ Ալիևը ինչ-որ նախազգուշական քայլեր է ձեռնարկում` վտանգներ կանխազգալով հիջաբի թեմայից գլուխ բարձրացրած բողոքի ալիքից, կա՛մ ընտրում է իր համար ծայրահեղական ընդդիմություն` գիտակցելով, որ Ադրբեջանում սոցիալական խնդիրների հետևանքով դժգոհությունները գնալով է՛լ ավելի մեծ թափ են ստանալու։

«Այդ ամբողջ դժգոհությունը պետք է ինչ-որ ուղղությամբ ուղղել, դրա համար չի բացառվում, որ Ալիևը նպատակ ունի այդ մահմեդականներին հետագայում որպես ծայրահեղ իսլամիստներ ներկայացնելու և հանձին նրանց երկրում լռեցնելու բոլոր տեսակի դժգոհությունները։ Այս դեպքում նրանց հանդեպ գործողությունները կլինեն ավելի քան «արդարացված»»,– կարծում է Հայրապետյանը։

Մեր զրուցակիցը միևնույն ժամանակ արձանագրում է, որ այսօր դպրոցներից սկիզբ առած պայքարի առաջնագծում հիմնականում կանայք ու երեխաներ են, որոնց նկատմամբ կոշտ միջոցներ կիրառելը ալիևյան ռեժիմի համար բավական բարդ է լինելու։

Մյուս կողմից, նրա խոսքով, Ադրբեջանում չկա իրական ընդդիմություն, որը կփորձի բողոքի ալիքն իր քաղաքական նպատակներին ծառայեցնել և ուղղել ալիևյան ռեժիմի դեմ։ Այս տեսակետից Ալիևն այս պահին թեև ապահով, բայց և բավական ռիսկային վիճակում է։

Իրավիճակը վերլուծելով զուտ կրոնական խնդիրների համատեքստում` ադրբեջանագետը նկատում է, որ Ադրբեջանը թեև աշխարհիկ պետություն է, բայց շատ հարցերում միջազգային ասպարեզում փորձում է դիրքավորվել որպես մահմեդական արժեքների կրող և պաշտպան։ Օրինակ` Արցախի եկեղեցիները մզկիթներ դարձնելով։ Հետևաբար, հիջաբների դեմ նման աննահանջ պայքարը, Հայրապետյանի կարծիքով, առնվազն տարօրինակ է։

«Անգամ եվրոպական քրիստոնեական պետություններում ներգաղթած մահմեդականները պահանջում են, որպեսզի հարգեն իրենց կրոնական հագուստով դպրոց գալու իրավունքը։ Եվ այս ֆոնին մեկ էլ Ադրբեջանում արգելվում այդ նույն հագուստի կրումը դպրոցներում»,– արձանագրում է մեր զրուցակիցը։

Հատկանշական է, որ Ադրբեջանում կատարվողը անմիջապես բացասական արձագանք ստացավ Թուրքիայում, որտեղ հիջաբ կրելը կանանց իրավունքն ու ընտրությունն է։ Եվ Էրդողանի կինն այդ արժեհամակարգի ամենաազդեցիկ ջատագովն է։

Ադրբեջանի իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցությունն ու Միլլի Մեջլիսի ադրբեջանա-թուրքական խորհրդարանական խումբը Թուրքիայից հնչող հայտարարությունները որակեցին իբրև միջամտություն իրենց երկրի ներքին գործերին։ Բաքուն Էրդողանիի գլխավոր խորհրդական Օկտայ Սարալին և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության որոշ անդամների մեղադրեց «արհեստական լարվածություն» ստեղծելու մեջ։

Փոխադարձ մեղադրանքների մեջ Թուրքիայից Ադրբեջանին դարձյալ հիշեցրեցին, որ ՄԱԿ–ում Իրայելի նախագահի ելույթից հետո ադրբեջանական պատվիրակությունը չլքեց դահլիճը։
Երկու երկրների միջև քաղաքական ու դիվանագիտական լարվածությանը անմասն չեն մնացել նաև հասարակությունները` սոցիալական ցանցերում վիրավորական գրառումներով։

«Օրբելի» կենտրոնի փորձագետ, արևելագետ Արմեն Պետրոսյանի համոզմամբ, Թուրքիայի և Ադրբեջանի միջև այս «լեզվակռիվը» ոչ թե խորքային հակասությունների, այլ որոշ մոտեցումներում առկա տարաձայնությունների բարձրաձայնումն է։

«Տվյալ դեպքում խոսքը ոչ միայն հիջաբի, այլև ընդհանրապես իսլամի տարածման սահմանափակման դեմ է, որը վարում է Ալիևի վարչակարգը արդեն տևական ժամանակ։ Ընդ որում, դա ոչ միայն Թուրքիայի ազդեցությունը թուլացնելու, այլ ավելի շատ իրանական ազդեցությունը թուլացնելու և Իրանի կողմից Ադրբեջանի ներքին գործերին միջամտությունները սահմանափակելու նպատակ ունի»,– կարծում է Պետրոսյանը։

Միաժամանակ մեր զրուցակիցը չի բացառում, որ Թուրքիայի իշխող վարչակազմի հավանությանն այնքան էլ չի արժանանում Ադրբեջանի խիստ ընդգծված ինքնուրույնությունն ու Թուրքիայի աջակցությունն ու հովանավորությունն անտեսելուն միտված հռետորաբանությունը։

«Կարծում եմ, որոշակի փուլում այդ խնդիրները կկարգավորվեն, բայց դա որոշակի գին կունենա կողմերից յուրաքանչյուրի համար։ Գուցե թուրքական կողմը Ադրբեջանից պահանջի զսպել իր ինքնուրույնացման գործընթացը, որովհետև Թուրքիան իր որոշ քայլերում, օրինակ, Հայաստանի հետ հարաբերություններում, իր գործողություները փորձում է համաձայնեցնել, պայմանավորել նաև Ադրբեջանի շահերով։ Իսկ Ադրբեջանը, տեսնում ենք, որ շատ հաճախ անում է գործողություններ, որոնք այդ տրամաբանության մեջ չեն»,– նշում է փորձագետը։

Նա, սակայն, չի բացառում, որ երկու երկրների հարաբերություններում առկա խնդիրների շուրջ առաջիկայում թուրք–ադրբեջանական նույնիսկ ամենաբարձր կարգի բանակցություններ կարող են տեղի ունենալ։

Leave a comment