Բելգորոդի մարզի ձեռնարկությունում ԱԹՍ-ի պայթյունի հետևանքով կան տուժածներ

Բաժանորդագրվել

Հարձակման վայրում վնասվել են վարչական շենքն ու ավտոմեքենան։

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. ՌԴ Բելգորոդի մարզում երկու մարդ է տուժել ձեռնարկությունում ուկրաինական ԱԹՍ-ի պայթեցման հետևանքով։ Այս մասին հայտնում է տարածաշրջանի օպերատիվ շտաբը:

«Ուկրաինայի զինված ուժերի հարձակման հետևանքով երկու մարդ է տուժել։ Անօդաչուն պայթել է Շեբեկինոյի շրջանի Պոլյանա ավանի ձեռնարկությունում։ Վիրավորված տղամարդը և կինը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ: Շտապօգնության բրիգադը նրանց տեղափոխել է Բելգորոդ քաղաքի թիվ 2 քաղաքային հիվանդանոց», – ասված է շտաբի տելեգրամյան ալիքի հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ հարձակման վայրում վնասվել են վարչական շենքը և ավտոմեքենան:

Օպերատիվ շտաբի տվյալներով՝ Շեբեկինո քաղաքում ԱԹՍ-երի հարձակումներից վնասվել են երկու մեքենաներ և կոմերցիոն օբյեկտի սարքավորումներ: Նույն շրջանի Բելյանկա գյուղի կայանատեղիում FPV-դրոնի պայթյունի հետևանքով բեկորներից վնասել են միկրոավտոբուս և մարդատար ավտոմեքենա:

Բացի այդ, շտաբի տվյալներով՝ Բելգորոդում ծառին FPV-դրոնի հարվածի հետևանքով վնասվել են բազմաբնակարան շենքի ապակիները: Ռակիտնոյեի շրջանի Սեմեյնի խուտորում դրոնի հարձակման հետևանքով վնասվել է գազատարը։

Leave a comment