«Ընտրությունների գիշերը Վրաստանի վարչապետը շնորհավորեց վարչապետ Փաշինյանին, հիմա ինչ, Վրաստանի վարչապետի հրահանգո՞վ է վարչապետ Փաշինյանը հաղթել ընտրությունը: Այդ ապուշությունները իհարկե կարելի է ասել, բայց դրանք պետք է հիմք ունենան: Ես ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ քանի-որ ես Ազգային ժողովի նախագահի թեկնածու եմ ընտրվել՝ ընտրվելու դեպքում ակնհայտորեն չեմ շարունակելու Թուրքիայի հետ բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ լինել։
Հետևաբար, իրենց կոնսպիրոլոգիայի 90%-ը միանգամից փլվում է, և այն խոսույթը, թե ինձ ընտրելու են Ազգային ժողովի նախագահ, որպեսզի բանակցեմ Թուրքիայի հետ, նույնպես փլվում է: Եվ հետո, դա անհարգալից վերաբերմունք է Հայաստանի ժողովրդի նկատմամբ, Հայաստանում բոլոր պաշտոնները միջնորդավորված, բայց ընտրվում են Հայաստանի ժողովրդի կողմից»,- նշել է Ռուբինյանը: