Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Հասարակություն

07.02.2026 | 21:00

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից։

«Կատարվում է նախաքննություն՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրությունում:

Հիշեցնենք՝ Փետրվարի 7-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող Դավիթ Արմենի Մանուկյանի դին:

Leave a comment