Ռիլսկում մեքենա է պայթել ականի վրա. վնասվածքներ է ստացել նաև շրջանի ղեկավարը

https://arm.sputniknews.ru/20260703/rilskum-meqena-e-pajtel-akani-vra-vnasvatsqner-e-stacel-naev-shrjani-ghekavary-104123215.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, կուրսկ, մարզ, պայթյուն

ռուսաստան, կուրսկ, մարզ, պայթյուն

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Կուրսկի մարզի Ռիլսկ քաղաքի կենտրոնում շրջանային վարչակազմի աշխատակիցներին տեղափոխող մեքենան պայթել է ֆուգասային ականի վրա։ Այս մասին հայտնում է մարզպետ Ալեքսանդր Խինշտեյնը։

Տուժել է 4 մարդ, այդ թվում՝ շրջանի ղեկավար Վլադիմիր Կովալչուկը։ Վնասվել են Կովալչուկի ոտքերը։ Մեքենայի ղեկին է եղել վարչակազմի տնտեսական սպասարկման վարչության տնօրեն Սերգեյ Բեսեդինը, որը ստացել է որովայնի ոչ թափանցող վերք և ազդրի բեկորային վնասվածք, նրան այժմ վիրահատում են։

Պայթյունի պահին վարչակազմի ևս երկու աշխատակիցներ՝ մշակույթի բաժնի ղեկավարը և քաղաքացիական պաշտպանության ու արտակարգ իրավիճակների բաժնի մասնագետը, գտնվել են շենքի շքամուտքում։ Պայթյունի ալիքի հետևանքով նրանք կոնտուզիա և վերջույթների հատվածում բեկորային կույր վնասվածքներ են ստացել։

Խինշտեյնը նշել է, որ պայթուցիկ սարքը գործարկվել է հեռակառավարմամբ։

Մարզպետի խոսքով՝ իրավիճակը վերահսկվում է, միջադեպի բոլոր հանգամանքները պարզվում են։ Պայթյունի վայրը շրջափակված է, աշխատում են սակրավորները։

Մարզպետը հունիսի 29-ին հայտնել էր, որ Ուկրաինայի զինված ուժերը Ռիլսկի վրա ականներ են նետել անօդաչուներից։ Ականներից մեկը վնասազերծելու փորձի ժամանակ ՕՄՕՆ–ի սակրավոր է զոհվել, մի քանի խաղաղ բնակիչներ են տուժել։

Leave a comment