Երվանդ Բոզոյանին հրավիրել են հարցաքննության
Վաղ առավոտյան Քննչական կոմիտեի աշխատակիցները ներխուժել են քաղաքագետ, «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Երվանդ Բոզոյանի բնակարան։ Այս մասին ՖԲ իր էջում հայտնել է «Մայր Հայաստան»-ի վարչւթյան անդամ Արեգնազ Մանուկյանը։
Ավելի ուշ նա տեղեկացրել է, որ Երվանդ Բոզոյանը առավոտյան՝ ժամը 10։00-ին, հրավիրվել է հարցաքննության՝ Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։