«Հրապարակ»․ Լիլիթ Մակունցը հրաժարվել է

«Հրապարակ» թերթը գրում է. «Թեպետ ամիսներ առաջ ՔՊ-ում խոսում էին, որ Փաշինյանը ԱՄՆ-ում նախկին դեսպան Լիլիթ Մակունցին ԱԺ-ում բարձր պաշտոնի է պատրաստում` ԱԺ խոսնակ կամ խմբակցության ղեկավար, սակայն Մակունցն ինչ-որ պահի հրաժարվել է դրանից:

Դեր է խաղացել թիմի ռեակցիան, թե ինչու պիտի մենք այսքան թուքումուր ուտենք, տանջվենք նա ԱՄՆ-ից գա, բարձր պաշտոնի նստի: Ինքն էլ է հասկացել, որ ո՛չ Վահագն Ալեքսանյան կարող է լինել, ո՛չ Արթուր Հովհաննիսյան կամ Ռուբինյան, եւ խնդրել է իրեն թողնել գործադիրում թեկուզ ոչ բարձր պաշտոնի։ Բայց ՔՊ-ում խանդավառված չեն ԱԺ ղեկավար պաշտոնների հավակնորդներով, հատկապես՝ խմբակցության ղեկավարի, որը, կարծում են՝ ավելի բարձր ստատուս ունի, քան ԱԺ փոխնախագահը:

Հատկապես ապշած են, որ թերի կրթությամբ ու ոչնչով աչքի չընկած Արուսյակ Մանավազյանը նման հավակնություններ ունի որքան էլ նա Փաշինյանի ֆինանսներն է տնօրինել եւ նրա աչքն ու ականջն է ՔՊ-ում, սակայն չի ձգում խմբակցության ղեկավարի կարգավիճակին ո՛չ քաղաքական միտք ունի, ո՛չ շշպռելու հմտություն։

Ենթադրում են, որ Փաշինյանը որոշել է կամակատար դնել, որ անձամբ ղեկավարի ֆրակցիան։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Leave a comment