Զրկված վարորդները հուլիսի 6-ից կարող են դիմել նոր վկայականները վերցնելու համար. նախարարը մանրամասներ ներկայացրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակություն

02.07.2026 | 16:44

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը Կառավարության այսօրվա նիստում ներկայացրեց վարորդական իրավունքի վկայականների ստացման և վերականգնման ընթացակարգերում կատարված փոփոխությունները։

Ըստ նախարարի՝ հուլիսի 6-ից ուժի մեջ է մտնում այն օրենսդրական նախաձեռնությունը, որով փոխվել է վարորդական իրավունքից զրկված անձանց իրավունքի վերականգնման մոդելը:

Այն վարորդները, որոնց զրկման ժամկետն արդեն ավարտվել է, կարող են հուլիսի 6-ից սկսած դիմել վկայականները ստանալու համար:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով քաղաքացիների դժգոհություններին և նամակներին, հետաքրքրվեց հստակ ժամկետներով՝ նշելով, որ մարդիկ երբեմն կարծում են, թե խոստումները մոռացվել են:

Բացի այդ, նիստի ընթացքում քննարկվեցին թվայնացմանն առնչվող հարցեր: Մասնավորապես, «Արմեդ» համակարգի հետ փոխգործակցության շնորհիվ ավտոմատ կերպով կկասեցվեն այն անձանց վարորդական իրավունքները, որոնք ունեն հակացուցված առողջական խնդիրներ (հոգեբուժական կամ թմրաբանական հաշվառում):

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment